Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Խորվաթիա, որտեղ անցկացվելու է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը:
Տղաների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր տարել է 48 կգ քաշային Լեւոն Վարդանյանին, 51 կգ՝ Դավիթ Սաֆարյանին, 54 կգ՝ Արթուր Ավետիքյանին, 57 կգ՝ Էրիկ Առստամյանին, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանին, 63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյանին, 67 կգ՝ Արգիշտի Հակոբյանին, 71 կգ՝ Մարատ Միքայելյանին, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանին, 80 կգ՝ Արմեն Պողոսյանին, 86 կգ՝ Նորայր Հակոբյանին, 92 կգ՝ Դավիթ Սիմոնյանին եւ +92 կգ՝ Սիսակ Ստեփանյանին:
Աղջիկների ավագ Մարզիչ Խաչիկ Խաչատրյանի թիմում են 48 կգ՝ Հեղինե Պետրոսյանը, 54 կգ՝ Լյուսի Ավետիսյանը, 60 կգ՝ Լիլիթ Ասատրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ