«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-ՀՀ եռակողմ հանդիպումը կայանալու է
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ «Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկայի և կլիմայի ոլորտների առաջնահերթությունները:
Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։
Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճը չունի արդարացում և զգուշացրել, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Կարդացեք նաև
Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և դրանց կատարման անհրաժեշտությունն ու հորդորել է ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտահոգությունների հետ, որ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում, հղում է կատարել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությանը՝ շեշտելով, որ հանդիպումը կայանալու է:
Որից բխում է, որ այդ հանդիպումն ուղղված է եղել Հայաստանի դեմ։