Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում. «Թաթոյան» հիմնադրամ

Ապրիլ 03,2024 19:55

Մենք, որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում:

Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և հայ համայնքի շահերը:

Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն:

 

«Թաթոյան» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930