Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում «Շտապբուժօգնության» բժշկուհուն ստորացրել են, հայհոյել․ նա դիմել է ոստիկանություն

Ապրիլ 03,2024 18:13

Aravot.am-ի տեղեկություններով, «Գյումրու Շտապբուժօգնության կայանի» երիտասարդ բժշկուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով, որ մարտի 30-ին, ժամը 12․30-ի սահմաններում կանչ է գրանցվել, իրենց բրիգադով երկու անգամ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Շիրակացի փողոցի 68-ամյա բնակիչ Վ․ Ա․-ին։

Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո Վ․Ա․-ի թոռնուհին իր ինստագրամի էջում տեղադրել է տեսանյութ՝ իր մասնագիտական գործունեության հետ կապված հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով ու ստորացնելով իրեն։

Բժշկուհու հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930