Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, դուք գետինը չե՞ք մտնում». Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան միջազգային կառույցներին

Ապրիլ 03,2024 17:56

Վերջին 10-15 տարիներին ես մոնիտորինգ եմ արել, թե միջազգային, թե հայաստանյան սոցհարցումները և կարող են հայտարարել՝ որեւէ անգամ այսպիսի թիվ, որ հասարակության 54 տոկոսը ասի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ չի եղել. այսօր մինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«GALLUP International Association»-ի հարցման արդյունքներով, հարցվածների մոտ 48 տոկոսն Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում:

Արմեն Աշոտյանի դատական գործընթացը Նաիրա Զոհրաբյանը համարում է դատական ֆարս, քանի որ այն առանց տուժողի է: Ըստ նրա, եթե օրեր անց դատարանը կրկին երկարաձգի Արմեն Աշոտյանի կալանքը, ապա ՀՀ հաջորդ իշխանությունը պետք է լրջորեն հետամուտ լինի բոլոր այն միջազգային կառույցներին ՀՀ անդամության հարցը, որոնք իբր հսկում են Հայաստանում խոսքի ազատությունը, քաղբանտարկյալների առկայությունը:

Դիմելով այդ միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Լավ, դուք գետինը չե՞ք մտնում, երբ որ գետնին պառկեցնելով, ձեռնաշղթաներ հագցրած բերման են ենթարկում Նարեկ Սամսոնյանին, երբ ինքն ընդհանրապես դիմադրություն ցույց չէր տալիս: Դուք շարունակում եք լռել, դուք շարունակում ենք որոճալ, դիկտատորական այս երկիրը ժողովրդավարության բաստեոն համարել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ «Հայր մերն» ասաց՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ իրեն եւ ՔՊ-ին Քրիստոսի հետ համեմատության:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930