«Ոնց որ ծանր ինֆարկտով մարդուն ոչ թե կարդիոբրիգադ կանչեն, այլ տան վաճառքի գործակալի»,- այսօր դատարանում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողի խնդրանքով անդրադառնալով Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպմանը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Արմեն Աշոտյանը վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանն իրեն եւ ՔՊ-ին Քրիստոսի հետ է համեմատում: «Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ՝ բոլորիս կյանք տալու համար: Նիկոլի պարագայում ոնց որ թե հակառակն է՝ կյանք է ստանում մեր մահերով»,- եղավ Արմեն Աշոտյանի պատասխանը:
Արձագանքելով հարցին էլ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը երեկ աննկատ անցավ, Արմեն Աշոտյանն ասաց. «2016-ին Հայաստանին փորձեցին ծնկի բերել՝ չհաջողվեց, դրա համար 2018-ի հեղափոխությունը արեցին»:
«Սատանան հարություն չի առնում»,- սա էլ Արմեն Աշոտյանի պատասխանն է հարցին, որ վերջին հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ