Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 03,2024 16:59

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալ հնարավոր սահմանազատումը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922թ․ քարտեզով, որով Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգրկվելը)։

Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։

ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930