Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Հարություն Խաչիկյանը

Ապրիլ 03,2024 16:41

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդում այսօր Իրավագիտության ֆակուլտետի դեկան էի ընտրում: Այդ պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ֆակուլտետի գործող դեկան Գագիկ Ղազինյանի տեղակալ Հարություն Խաչիկյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան ընտրվեց Հարություն Խաչիկյանը ԵՊՀ գիտխորհրդի 59 կողմ ձայներով: Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկեց 8 հոգի:

Հարություն Խաչիկյանը մինչ այդ եղել է դեկանի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

Կրթություն

1990 – 1994 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

1983 – 1990 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

 

Գիտական աստիճան, կոչում

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա թեկնածուական – «Առաջին անգամ ազատազրկման դատապարտվածների պատժի կրումը», ի.գ.թ., 1994թ., Մոսկվային պետական իրավաբանական ակադեմիա

դոկտորական – «Ազատազրկումը և դրա կատարման արդիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ի.գ.դ., ԺԲ.00.05, 2008թ.

 

Գիտական հետազոտությունների շրջանակ

Քրեական պատիժների դատապարտվածների պատժի կատարման և կրման հիմնախնդիրները, ՀՀ քրեակատարողական օրենսդրության ձևավորման և զարգացման միտումները, դատապարտյալների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը

 

Կարդացվող դասընթացներ

Քրեակատարողական իրավունք, Կրիմինապենոլոգիա

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն 1994 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 – 2011 թթ. ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ 2000 թ. դոցենտ

2012 թ-ից պրոֆեսոր, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին 2005 թ–ից մինչև օրս ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ, 1996 – 1997 թթ. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ

2015 թ-ից առ այսօր ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ

 

Մասնակցությունը խմբագրակազմերին

«Պետություն և իրավունք» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

 

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների

1997թ. – մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ

 

Պարգևներ/կոչումներ

2014 թ. ՀՀ Նախագահի շնորհակալագիր

 

Լեզուներ

Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

 

Ծառայությունը զինված ուժերում

1984 – 1986 թթ. Ծառայություն Խորհրդային բանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930