Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերադարձրեց Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով հայցադիմումը

Ապրիլ 03,2024 16:37

ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած նիստի ժամանակ մանրամասն անդրադարձավ հայաստանյան բուհերի բարեփոխումների գործընթացին: Ըստ այդմ, տեղեկացրեց, որ ԵՊԲՀ-ն, մնացյալ բուհերը՝ ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների, այլեւս չեն համարվում պետական. կրթական բարեփոխումների շրջանակներում այդ փոփոխությունները արվեցին, բուհերը պետական վերահսկողությունից հանելով՝ դարձնել դրանք հանրային պատկանելիության, բայց կառավարությունը համահիմնադիր է եւ մասնակից է կառավարման գործընթացին: Սա արվեց, որպեսզի բուհերն ավելի ազատ լինեն պետությունից, ինքնակառավարվեն:

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:

Մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումը: Դատախազը պահանջեց, որ գործով մեղադրյալներ Արմեն Աշոտյանը, Մարթա Սիմոնյանը, Միքայել Նարիմանյանը, Լարիսա Բարսեղյանը ճանաչվեն գույքային պատասխանող, քանի որ նրանց «հանցավոր գործողությունների» արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 դրամի վնաս:

Մեղադրանքը վերաբերվում է ԵՊԲՀ-ի կողմից անշարժ գույք ձեռք բերելուն: Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս չորս մեղադրյալներին մեղսագրվում է պաշտոնեական դիրքի չարաշահում փողերի լվացում, ինչի արդյունքում պետությանը վնաս է պատճառվել: Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023 թվականի հունիսի 16-ից:

Դատախազը համամիտ չէ պաշտպանական կողմի այն դիտարկումներին, որ հայցը պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված չէ:

Դատարանը հայցը վերադարձրեց՝ այն ՔՕ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այս պահին դատարանը ոչ ոքի չի ճանաչում գույքային պատասխանող:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Դատարանն այսօր բաշխեց նաեւ ապացուցման բեռը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930