Ցավով արձանագրում ենք, որ Երևանը տրվել է Արևմուտքի ճնշմանը նաև «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու առումով. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Մենք վստահ ենք, որ այդ սահմանափակումների ծախսերն ավելի մեծ կլինեն, քան արևմտյան հիպոթետիկ պատժամիջոցների վնասը»,- ասել է նա:
Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, նշելով, որ «ժամանակն է վերականգնել նաև եռակողմ մեխանիզմների» աշխատանքը:
Կարդացեք նաև
«Կոչ ենք անում գործընկերներին վերսկսել իրենց արդյունավետությունն ապացուցած ձևաչափերի գործունեությումը, որոնցում ՌԴ աջակցությամբ սկսվել է ամենաբարդ հարցերի լուծումների որոնումը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։