Լրահոս
Օրվա լրահոսը

905 միլիոն դրամ. դատախազության պահանջը՝ Արմեն Աշոտյանից, Միքայել Նարիմանյանից, Մարթա Սիմոնյանից, Լարիսա Բարսեղյանից

Ապրիլ 03,2024 16:12

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:

Մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումը: Մեղադրանքը վերաբերում է ԵՊԲՀ-ի կողմից անշարժ գույք ձեռք բերելուն: Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս չորս մեղադրյալներին մեղսագրվում է պաշտոնեական դիրքի չարաշահում փողերի լվացում, ինչի արդյունքում պետությանը վնաս է պատճառվել: Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023 թվականի հունիսի 16-ից:

Դատախազը պահանջեց, որ գործով մեղադրյալներ Արմեն Աշոտյանը, Մարթա Սիմոնյանը, Միքայել Նարիմանյանը, Լարիսա Բարսեղյանը ճանաչվեն գույքային պատասխանող, քանի որ նրանց «հանցավոր գործողությունների» արդյունքում պետությանը պատճառվել է 905 միլիոն 194 հազար 706 դրամի վնաս: Բացի Արմեն Աշոտյանից, մյուս մեղադրյալների գույքի վրա կալանք է կիրառվել: Այսօր դատախազը միջնորդեց, որ Արմեն Աշոտյանին պատկանող գույքի վրա էլ մոտ 36 միլիոն դրամի չափով կալանք կիրառվի: Արմեն Աշոտյանի մասով ևս մոտ 156 միլիոն դրամի խնդիր կա, ըստ դատախազության. խոսքը «Մխիթար Հերացի» արհեստակցական միությանը պատկանող գումարի մասին է, բայց այդ մասով միությունը գույքային հայց չի ներկայացրել: Ավելին, միության ներկայացուցիչը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել դատավարությանը, քանի որ իրեն չի ճանաչում միության լիազոր ներկայացուցիչ. դատարանը դադարեցրեց Գալինա Հարությունյանի կարգավիճակը:

Հայցադիմումի մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանական կողմի ներկայացուցիչները առարկեցին՝ հայտարարելով, որ հայցադիմումը ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է ներկայացվել, ուստի, այն իրավաչափ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց, որ դատարանն այս հայցադիմումը պետք է առանց քննության թողնի եւ վերադարձնի այն: Ըստ նրա, հայցադիմումում խոսվում է պետությանն ուղղակիորեն պատճառված վնասի մասին, բայց այս դեպքով չունենք պետությանն ուղղակիորեն պատճառված վնաս, քանի որ ԵՊԲՀ-ն պետական մարմին չէ, հիմնադրամ է եւ ոչինչ չի նշանակում այն փաստը, որ այդ հիմնադրամում ՀՀ կառավարությունը մեծամասնություն ունի: Ավելին, առհասարակ գոյություն չունի պատճառված վնաս:

Տիգրան Աթանեսյան

Հայցադիմումը, Տիգրան Աթանեսյանը համարում է քաղաքական հետապնդման դասական օրինակ. այնտեղ առանձնացված չեն անգամ պատասխանողները եւ նրանց ուղղված պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930