Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, սակայն չի կարողացել իր նպատակին հասնել. դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:
Ոստիկանությունը հայտնում է, որ ատրճանակով զինվածը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք, ժողովրդի լեզվով ասած՝ «մատ են արել» ստահակին, ով իր սև գործը կիսատ թողնելով դիմել է փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 3-րդ անգամն է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում. նախկինում ևս 2 անգամ փորձել են թալանել:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: