Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 03,2024 12:38

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը Աբրամ Փեյլին հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին։

Ուշագրավն այն է, որ Փեյլին հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ։ Դիքի հետ հանդիպումից հետո Փեյլին գրառում էր արել իր X էջում և նշել․

«Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»։

Փեյլին այցով եղել է նաև Վրաստանում ու Հայաստանում։ Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի պես, այս դեպքում էլ հանդիպումներից և հնչած ուղերձներից ակնհայտ է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից դիտվում է որպես Իրանի դեմ գործողությունների լավագույն հարթակ։ Իզուր չէ, որ Իսրայելը հսկայական քաղաքական ու ռազմական օգնություն է ուղղում Ադրբեջանին, այդ ամենն իր գինն ունի, որը վաղ թե ուշ Ադրբեջանից պահանջելու են վճարել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930