ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը, տեղեկանում ենք «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) հաղորդագրությունից:
Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։
Այս անգամ Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:
Կարդացեք նաև
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը. այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները»,- նշված է հաղորդագրությունում:
«Ա». Հիշեցնենք՝ Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել եւ սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ եւ Herbert Hoover ավագ դպրոցներում։ 15 տարեկանում առաջին անգամ, որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարշավում եւ 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական հաջողված բազմաթիվ այլ արշավների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրյանը ղեկավարել է 1999 թվականից սկսած: