ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 290-Ա որոշմամբ Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Տաթևիկ Սարգսյանի կենսագրությունը
2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2022-2024թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին, բաժնի պետ
Կարդացեք նաև
2023-2024 թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն», գիտաշխատող
2022թ․-ից՝՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոն, դասախոս
2019 – 2022թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, գլխավոր մասնագետ
2016-2019թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, անասնաբուծության և անասնաբուժության վարչություն, անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ
2014-2016թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուժասանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն», դասախոս
2014-2016թթ. – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ԿԲ և ՊԻՈԱ և Կ» բաժին, առաջին կարգի մասնագետ (ռազմավարական պլանավորման գծով)
2011-2014թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին», ավագ տեսուչ
2004-2007թթ.- ՀՀ Արագածոտնի մարզի «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան ՓԲԸ», Գլխավոր անասնաբույժ
2022թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
2022թ․-ից՝ «ՀՀ Ագրոարդյունաբերական Համակարգի Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության երիտասարդական հանձնաժողով», փոխնախագահ
2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ
Էկոնոմիկայի նախարարություն