Հայաստանի իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր միանգամայն վատ են. «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում, – Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում: Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան էժան սակարկում, ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը՝ մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որը գոյություն ուներ եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, համեմատում, ներեցեք, ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է»։
«Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է, պետական կառուցվածք է և սրանք պետականության այն հիմքերն են, որոնք հազարամյակներով են գալիս։ Նրանք հազարամյակների պատմություն ունեն։ Իսկ այսօր պաշտոնական Երևանը ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում», – ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ճանապարհը երկրի համար «ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք»:
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այժմ ԵՄ-ի դրությունը լիովին տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական ցուցանիշները։
«Եվ հիմա հնագույն քաղաքակրթության հազարամյա պատմություն ունեցող ներկայացուցիչը, որին, կարծես, հայելու մեջ փոխանակման համար ցույց են տվել ադամանդ, ռուբին կամ զմրուխտ, վերաբերմունք է ակնկալում ճգնաժամի մեջ գտնվող համայնքից», – ասել է Զախարովան:
Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումները, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել, նշել է Զախարովան:
«Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։