Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղադրույքների ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ. «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2024 10:29

2018-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստացավ. «Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք»։

5 տարի անց՝ 2023թ․, առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հպարտացավ, թե «Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա»։ Սակայն իրականությունը, ինչպես միշտ, այլ է: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական թվերը վկայում են, որ այս ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ խաղադրույքների վիճակագրությունը վերջին տարիներին հետեւյալն է

• 2020թ․ – 2 տրիլիոն դրամ

• 2021թ․ – 3,9 տրիլիոն դրամ

• 2022թ․ հունվար-նոյեմբերին՝ 5,3 տրիլիոն դրամ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930