Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները». «Հրապարակ»

Ապրիլ 03,2024 10:22

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

– Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

– Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ… Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

– Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

– Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930