«Հիսուսին չէի հավատում, Փաշինյանին ճանաչելուց հետո հավատացի նրան», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ընդհանրապես՝ մարդիկ Աստծուն հիշում են առավելապես ծանր պահերին։ Եթե նկատել եք՝ անգամ հիվանդանոցներին կից մատուռներում, որպես կանոն, առավել հաճախ աղոթում են նրանք, ում հիվանդների վիճակը ծանր է կամ անհուսալի։ Ի վերջո հայտնի խոսք կա, չէ՞․ «կործանվող ինքնաթիռում աթեիստներ չեն լինում»։
Հովիկ Աղազարյանի դեպքում էլ նույն բանն է տեղի ունեցել։ Փաշինյանին ճանաչելուն պես կանխազգացել է, թե ինչ աղետներ է նա բերելու Հայաստանի ու Արցախի գլխին, ու այլ բան չի մնացել, քան Հիսուսին հավատալն ու ապավինելը։
Լուր-մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում