Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ Կուսակցության Տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։
Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վարչությանը զեկուցել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում որպես Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու ունեցած աշխատանքային հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն