«Չեմ կարա ասեմ, Նիկոլից ո՞վ ա բան հասկանում, որ»,- այսօր մեր համաքաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց, երբ հարցրեցինք, թե ո՞նց են վերաբերվում, երբ վարչապետ Փաշինյանը իրեն ու իր քաղաքական թիմին համեմատում է Քրիստոսի ու նրա տառապանքների հետ: Հիշեցնենք՝ Փաշինյանը Արտաշատում ՔՊ-ականների հետ հանդիպմանն ասել էր, որ Քրիստոսն է երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով եւ այդ բանաձևն ասոցացրել էր իր քաղաքական գործունեության և իր կուսակցության հետ: Հարության տոնին նա նաեւ ասել էր՝ «վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է»:
Քաղաքացին հորդորեց Փաշինյանին համեմատվել ուրիշների հետ, ոչ Քրիստոսի. «Հեսա, Գրողների միությունն էլ է ծախում, հեսա շուտով էս ճարտարապետի տունն էլ կծախի, էլ բան չմնաց: Մեկ էլ մեզ վաղուց ա ծախել: Ինքը չոբան ա, մենք՝ իրա ոչխարները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ