Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանն իրեն Քրիստոսի հետ է համեմատում, այնտեղ Հուդան գոնե ամոթից վերջում կախվեց, ինքը նույնիսկ դրան ընդունակ չի». քաղաքացի

Ապրիլ 02,2024 23:20

«Մեծամտությո՛ւն»,- այսօր մեր համաքաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց, երբ հարցրեցինք, թե ո՞նց են վերաբերվում, երբ վարչապետ Փաշինյանը իրեն ու իր քաղաքական թիմին համեմատում է Քրիստոսի ու նրա տառապանքների հետ:

Հիշեցնենք՝ Փաշինյանը Արտաշատում ՔՊ-ականների հետ հանդիպմանն ասել էր, որ Քրիստոսն է երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով եւ այդ բանաձևն ասոցացրել էր իր քաղաքական գործունեության և իր կուսակցության հետ: Հարության տոնին նա նաեւ ասել էր՝ «վերջին 6 տարվա ընթացքում մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը , բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է»:

Ըստ քաղաքացու, Փաշինյանի ամեն ելույթը զայրացնող է. «Միայն տգետ մարդու մտքով կարող է այդպիսի բան անցնել: Ինքը առաջին անգամ չի, որ իրեն համեմատում է Քրիստոսի հետ: Մարդ մի քիչ պատկառանք պետք է ունենա, մի քիչ էլ գրագետ պետք է լինի էլեմենտար, որպեսզի այդպիսի համեմատություն չանի: Ասում են չէ՞՝ խելացի մարդիկ համեստ են լինում: Դա իսպառ բացակայում է իրենց մոտ, էլ չեմ ասում, որ եթե մարդը նույնիսկ կրթություն չունի, էլ ինչի մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ ոչ միայն Փաշինյանն է իրեն համեմատում Հիսուսի հետ, այլեւ իր թիմակիցներն են համեմատում, սրբադասում՝ նա արձագանքեց. «Իր աշակերտներն են: Ցավոք սրտի, եթե Քրիստոսի մոտ միայն Հուդան էր դավաճան, իր մոտ ամբողջ խումբն է էդպիսին: Հետո, եթե ինքը իրեն Քրիստոսի հետ է համեմատում, այնտեղ Հուդան գոնե ամոթից վերջում կախվեց, ինքը նույնիսկ դրան ընդունակ չի»:

Փաշինյանը Հարության տոնը շնորհավորեց «Անմեղ մարդու աղոթքով»: Քաղաքացին արձագանքեց. «Աղոթքը իրենից այնքան հեռու է, ինչքան մենք տիեզերքից: Երբեմն մարդիկ ասում են՝ Հուդա, Հուդա, ինքը Հուդա չի: Հուդան կախվեց, որովհետեւ ամաչեց իր դավաճանությունից, ինքը դրան ընդունակ չի: Ինքը կարող է բոլորին զոհել, միայն իրեն ոչինչ չլինի»:

Հարցին՝ դա հոգեբանակա՞ն բարդույթ է՝ համեմատել իրեն Աստծո որդու հետ՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, հոգեբանական, սա բնավորություն չի… Երբ որ մենք կարդում ենք էն գիրքը, որն ինքը գրել է, էն անամոթ արտահայտությունները ոչ միայն Արցախի, հայության նկատմամբ, ես չգիտեմ, եթե գենետիկական անալիզ արվի, արդյոք ինքը հայի գե՞ն ունի: Սկզբից նախկիններն էին մեղավոր, հիմա գուցե Քրիստո՞սն է մեղավոր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930