Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանք ու կեղծիքներ Արման Թաթոյանի հասցեին Ադրբեջանի խորհրդարանում

Ապրիլ 02,2024 22:02

Արման Թաթոյանի հասցեին վիրավորանք ու կեղծիքներ են հնչել Ադրբեջանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Մասնավորապես, քննարկվել է Արման Թաթոյանի գործունեությունը [մի մասի մեջբերում], թե իբր 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն ուներ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան, այլ մարդու իրավունքների բռնաբարման կոմիսար, որ Ադրբեջանի դեմ էր գործում, ելույթներ էր ունենում, նվաստացնում էր ադրբեջանցի ժողովրդին և առաջ տանում Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»։

Այնուհետև, գովաբանելով ադրբեջանական իշխանությանը և Ադրբեջանի մարդու իրավունքների համակարգը` աշխարհին ու հատկապես Ֆրանսիայի նախագահին արվել են Ադրբեջանն ավելի լավ ճանաչելու կոչեր:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությանը շահերից չէր բխում, երբ արձանագրում էինք և շարունակում ենք արձանագրել խոշտանգումների, սպանությունների ու այլ պատերազմական հանցանքների ապացույցներ, երբ արձանագրում էինք իշխանության կողմից հովանավորվող ատելության ու ռասիզմի աստիճանը հայերի նկատմամբ:

Ժողովուրդների միջև խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց համոզված ենք, որ իրական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ արմատախիլ արվի իշխանության հովանավորությամբ ռասիզմն ու ատելությունը, երբ հայասպանությունը կստանա իրական պատիժ, այլ ոչ թե կարժանանա Ադրբեջանի պաշտոնյաների բարձր խրախուսանքների:

 

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930