Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը վկային փող ու քաղցրավենիք է առաջարկե՞լ

Ապրիլ 02,2024 20:02

Aravot.am-ի տեղեկություններով,  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 56-ամյա դատապարտյալ Գ․Գ-ի դիմումը, որտեղ նա նշել է, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը տվել է իր նախաքննական ցուցմունքին հակասող սուտ ցուցմունք։

Նա հայտարարել է, որ քննիչի կողմից նրա հարցաքննության արձանագրությունը կեղծված է, արձանագրությունում առկա ստորագրությունը  չի պատկանում վկային, ավելին՝ ցուցմունք տալու նպատակով քննիչը Գ․Գ․-ին գումար ու քաղցրավենիք է առաջարկել։

Դատապարտյալի դիմումի հիման վրա ՀՀ  հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսկ ինչ վերաբերում է սուտ ցուցմունք տված դատական գործին, ապա այդ վարույթով  մեղադրյալ կին է, որը մեկ այլ կնոջ պատճառել է մարմնական վնասվածք՝  առաջացնելով  առողջության կարճատեւ քայքայում։ Սույն գործով դատաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930