Լրահոս
Օրվա լրահոսը

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները

Ապրիլ 02,2024 18:35

Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը  ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի և կրիպտոէնտուզիաստների:

Հանդիպումը մեկնարկել է թեմատիկ ելույթներով, որոնց շրջանակում անդրադարձ է եղել կրիպտոարժույթների իրավական կարգավորումներին, հնարավոր խաբեություններին, օգտատերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և այլն:

Fastex-ի իրավական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է Web3-ում իրավական և կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները:

Hoory-ի համահիմնադիր և Ucraft-ի տնօրեն Գև Բալյանն անդրադարձել է ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման հնարավորություններին: Այս համատեքստում նա ներկայացրել է Dream Factory-ն, որը հեղափոխական հարթակ է առցանց ձեռնարկատիրության համար: Գ․ Բալյանի խոսքով՝ Dream Factory-ն տալիս է առցանց բիզնեսի զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման լավագույն բանաձևը, ինչով էլ յուրահատուկ է և պահանջված:

Հաջորդիվ, արդեն իսկ ձևավորված ավանդույթին համապատասխան, կայացել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համահիմնադիր Սիփան Վարդանյանը։ Վերջինս իր ելույթում խոսել է գրագետ և անվտանգ կրիպտոհամայնքի ստեղծման մասին և կարևորել այդ գործընթացում նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը:

Այնուհետև ծավալված հարցուպատասխանի ընթացքում ներկաները խոսնակներին են ուղղել իրենց հուզող հարցերը, օգտակար տեղեկատվություն ստացել կրիպտոդրամապանակների անվտանգության վերաբերյալ և իրազեկվել ուսուցողական աղբյուրների մասին, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց:

Fastex-ը հաստատակամ է շարունակելու է Web3 տեղեկատվական  հանդիպումների շարքը, որոնք միտված են իրազեկ և գրագետ կրիպտոհամայնքի ձևավորմանը Հայաստանում: Հանդիպումներին միանալու համար հետևե՛ք Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930