Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը

Ապրիլ 02,2024 16:55

Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում անձի բրենդավորման կարևորությունը, կատարել փորձի փոխանակում և նոր գործարար կապեր հաստատել։

Հանդիպման հատուկ հյուրը եղել է «Hexact» ընկերության համահիմնադիր, մարքեթոլոգ, գովազդային բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակ Արմեն Ավագ Ավագյանը, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ քննարկել է «Մարդ-բրենդ» թեման, ներկայացրել, թե ինչպես է պետք բիզնես ոլորտում դիրքավորել սեփական «ես»-ն ու անձի բրենդը, ինչպես նաև ճիշտ ներկայանալ և դառնալ ավելի նկատելի։

«Այսօր մարքեթինգի թեման ավելի քան արդիական է։ Ցանկացած ընկերություն ունի դիրքավորվելու, իր վաճառքներն ավելացնելու, նոր շուկաներ ձևավորելու և նոր թիրախային հաճախորդներ ներգրավելու խնդիր։ Յուրաքանչյուր թրեյնինգից հետո Ակբա Բիզնես ակումբի մասնակիցների կողմից ստանում ենք հետադարձ կապ, հարցնում նրանց իրենց ակնկալիքների մասին, թե ինչ կցանկանային լսել, ինչ են մեզանից սպասում, որպեսզի կարողանանք նրանց տրամադրել այն ինչ ցանկանում են»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«21-րդ դարի մարքեթինգում կարևոր է լսարան հավաքելը և սեփական անձի բրենդավորումը։ Լսարանի համար շատ կարևոր է, թե ով է խոսում, ինչ և ինչպես։ Ողջունում եմ նմանատիպ ֆորմատով հանդիպումները, բիզնես ակումբները և շնորհակալ եմ Ակբային այս հնարավորությունն ինձ ընձեռելու համար։ Ինչպես ասում են, ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք։ Այս ֆորմատը հենց դրա կարևոր նախապայմանն է»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր Արմեն Ավագ Ավագյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն է, որն այս ֆորմատով համախմբում է գործարար համայնքը՝ ստեղծելով նոր մշակույթ և գործընկերային հարաբերություններ։ Ֆինանսական ծառայություններից բացի բանկի համար կարևոր է տնտեսության համար հավելյալ արժեք ստեղծելը և գործարարներին աջակցելը։

 Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930