Երևան քաղաքում՝
Ապրիլի 2-ի և 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 02-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.5°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -2.7°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 10.0°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն