Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի վերադարձի իրավունքի թեման պետք է մնա օրակարգում. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 02,2024 13:02

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարցազրույց էր տվել 24news-ին և ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի հարցի մասին։

Այս թեմայի բացումը բուռն արձագանք է առաջ բերել Ադրբեջանում։

Այսպես, իշխող ուժի պատգամավորներից մեկը ասել է․ «Կոպիրկինը քաջատեղյակ է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղը երբեք հայերի պատմական հողը չի եղել և չի էլ լինի։ Ղարաբաղի բնակիչները կամաց-կամաց վերադառնում են այնտեղ։ Հայերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեր պետության թույլտվությամբ որպես զբոսաշրջիկ կարող են այցելել, այլ տարբերակ չկա»։

Նույն պատգամավորը, անդրադառնալով ռուս խաղաղապահների մնալու հարցին ասել է․
«Նրանք երկար չեն մնա Ղարաբաղում։ Մյուս տարի իրենց իրերը կհավաքեն, կգնան։ Նրանք անելիք չունեն Ղարաբաղում․․․»։

Ռուսական կողմին թվում է, թե Ադրբեջանի հետ իրենց հիասքանչ հարաբերությունները երկար են տևելու, ակնհայտ է, որ ՌԴ-ի համար Ադրբեջանը շատ կարևոր է, բայց նրանց հաճոյանալու ու մեր հաշվին Ադրբեջանին ծառայություններ մատուցելու քաղաքականությունն էլ ծանր իրադրության մեջ է դրել ռուսներին այս տարածաշրջանում։ Իսկ հայերի վերադարձի իրավունքի թեման պետք է մնա օրակարգում, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը նման կերպ խոսի հայերի վերադարձի մասին։ Բոլորն էլ հոյակապ գիտեն, թե որքան խորն է հայկական արմատը Արցախի հողում։ Մեսրոպ Մաշտոցը առաջին հայկական դպրոցը բացել է Արցախում՝ Ամարասում, հենց միայն այդ փաստով ամեն ինչ ասված է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930