Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոնային հարթակում ոչ հրապարակվեց մեր հանրագիրը, ոչ վերադարձվեց, ոչ էլ իր պատասխանը գտավ»․ Սոնա Համբարձումյան

Ապրիլ 02,2024 12:02

«Մեր մտահոգությունները ու հստակ նպատակներն անընդհատ փորձեցինք քննարկել բնակարանային ծրագիրը վերանայելու հետ կապված և այդ ծրագրի հստակության համար, սակայն մինչ օրս ոչ մի պաշտոնական պատասխան չունեցանք»,- «Արցախի ժողովրդի կարիքների բավարարում․ ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանը։

Նա հայտնեց, որ մարտի 20-ի հանրահավաքի արդյունքում ընդունված հայտարարության տեքստը, բովանդակությունը հանրագրի տեսքով մարտի 21-ին ներկայացրել են ՀՀ կառավարությանը․ «Ցավով նշեմ, որ հանրագրերի մասին օրենքի համաձայն՝ հանրագիրը ստանալուց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրային, էլեկտրոնային հարթակում ոչ հրապարակվեց մեր հանրագիրը, ոչ վերադարձվեց, ոչ էլ իր պատասխանը գտավ։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք ուղղել ՀՀ կառավարությանը մեզ հետ քննարկել մեր տրված առաջարկները։ Մարտի 27-ին նամակ-դիմումներով դիմեցինք ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին՝ առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել այս հարցի շուրջ»։

Սակայն այդպես էլ արձագանք չի ստացվել։ Սոնա Համբարձումյանն ասաց, որ իրենց  տեսանելի չեն բոլոր այն սկզբունքները, դրույթները, որոնք ՀՀ կառավարությունը անվանում է բնակարանային ապահովման ծրագրի նախագիծ․ «Դա թղթային ձևակերպման ձևով մեր առաջ դրված չէ, որ գտնենք մեր կողմից երևացող թյուրըմբռնումները, դիտողությունները, հետևաբար սա մենք դիտում ենք՝ որպես թյուրըմբռնում, քաղաքացիների՝ ոչ պատշաճ վերաբերմունք հանրային քննարկմանը։ Անընդհատ նշում են, որ քննարկումներից հետո ծրագիրը կհաստատվի։ Դա նշանակում է, որ կա նախագիծ, նախագծի շուրջ են կատարվում հանրային քննարկումները, բայց իրականում արձանագրում ենք, որ նախագիծ՝ որպես այդպիսին նորմատիվ իրավական ակտ գոյություն չունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930