Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը. Վարդան Ոսկանյան

Ապրիլ 02,2024 12:18

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվի բարբարոսական վարչախումբը փաստացիորեն չի ճանաչում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը։
Վերջին օրինակը Բաքվի բռնապետի ՊՆ կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է այն մասին, թե հայկական բանակն, իբր, կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։

Դրանում Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը պաշտոնապես «անվանվել է» ինչ-որ «Դավալուի շրջանի Արազդայան» բնակավայր, իսկ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղը՝ ինչ-որ «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալու» բնակավայր։

Ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ մեկը, դիցուք, Ներքին Ոսկեպարի փոխարեն, ջանադրաբար արտաբերում է բարբարոսական «Աշաղը Աքսիպարա», պետք է հիշի, որ դրանով իսկ ջուր է լցնում մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» վարող թշնամական քարոզչության ջրաղացին։

Կից՝ արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կայքով տարածված նշված «հաղորդագրությունն» է երեք լեզուներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930