Լրահոս
Օրվա լրահոսը

Մոռանում են, թե այդ «աննշան» գյուղից ինչպես էին 1992թ. գնդակոծում միանգամից մի քանի հայկական բնակավայրեր. Վարդան Ոսկանյան

Ապրիլ 02,2024 11:58

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատմությունը գրեթե երբեք չի ներում, երբ մոռանում են նրա դասերը։

Հիմա, երբ հայտարարում են, թե այսօր փաստացիորեն Տավուշի մարզում գտնվող, ազատագրված Խերմլու (ադրբ.՝ Խեյրիմլի) գյուղը «անկարևոր» մի տարածք է՝ իբր, «մի քանի ավերակ», ուստի դրա հանձնումը Բաքվի բարբարոսական վարչախմբին ոչինչ չի փոխելու, ապա մոռանում են, թե այդ «աննշան» գյուղից ինչպես էին 1992թ. գնդակոծում միանգամից մի քանի հայկական բնակավայրեր։

Մինչև 1990-ականների սկզբին այդ տարածքի հայկական ազատագրումը, թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասած եղել, որ հայկական գյուղերը հրետակոծվել են, երբ այդ տարածքով անցնելիս են եղել նույնիսկ Հայաստանի ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ավանգարդի» նյութի բնագիրը կցված է ստորև (N4, հունվարի 14, 1992թ.)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930