Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքը. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 02,2024 11:48

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։

Մարտի 18-ն անցավ՝ ձեն-ձուն չկար, հաջորդ օրը՝ չկար, շաբաթն անցավ՝ չկար, ու ահա նախորդ հինգշաբթի՝ մարտի 28-ին, սահմանված ժամկետից տևական ուշացումով, ստացա նամակ առ այն որ նշված դատավորը մերժել է մեր բողոքը։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Քաղբանտարկյալների ճակատագրով մտահոգ ընկերներից և ոչ ոք այս ընթացքում էդպես էլ չհետաքրքրվեց մեր բողոքի ճակատագրով։ Բոլոր նրանք, ովքեր իմացել էին դատավորի անունը, համարել էին, որ վճիռն արդեն կանխորոշված է։ Այդպիսի՛ համբավ ունի նշված դատավորը։ Ուստի բողոքի մերժման մասին որոշել էի չգրել։ Նույնն էր թե գրեի՝ «բա չիմացաք. երեկոյան արևը մայր մտավ»։ Բա ի՞նչ պիտի աներ. հո գլխկոնծի չէ՞ր տալու։

Բայց հետո մտածեցի՝ ճիշտը գրելն է։ Զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար։ Ու ահա՛ գրում եմ։ Զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930