Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ից հայտնեցին, որ դեռեւս ուսումնասիրում են կախիչն ու ցնցուղը` հսկայածավալ աշխատանք կա անելու. «Հրապարակ»

Ապրիլ 02,2024 10:39

Տարեսկզբին Լոռու եւ Արմավիրի մարզերի դպրոցներում իրականացրած ստուգումներից հետո «տուկի թել»-ով սարքած դարպասի, անորակ ցնցուղի ու կախիչի համար քավության նոխազ դարձած մարզպետներից ու Քաղշինկոմիտեի նախագահից հետո որեւէ այլ պաշտոնյա չի պատժվել։ Մինչդեռ ենթադրվում էր, որ կոնկրետ այդ աշխատանքներն իրականացնողները պետք է պատժվեին:

Դատախազությունից ասացին, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, սպասում են ՊՎԾ-ի հաղորդմանը։ ՊՎԾ-ից հայտնեցին, որ դեռեւս ուսումնասիրում են կախիչն ու ցնցուղը` հսկայածավալ աշխատանք կա անելու։ Մինչ Ժաննա Անդրեասյանը կպարզեր ցնցուղի գինը, համացանցում հայտնվեց գնումների պայմանագիրը։ Պարզվեց՝ Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 հազար դրամ, գնվել է 5 հատ ցնցուղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Սրան զուգահեռ, շատ քաղաքացիներ ահազանգում էին` այդ ցնցուղի գինը չէր կարող գերազանցել 5 հազար դրամը։ Այս գրառումները կարող էին իրավապահ մարմինների համար քրեական վարույթ նախաձեռնելու հիմք հանդիսանալ, բայց պետական մարմինը սպասում է մեկ այլ պետական մարմնի «օբյեկտիվ քննությանը» կամ էլ` թեման մոռացության մատնվելուն:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930