Լրահոս
Օրվա լրահոսը

Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ. Մեթյու Միլլեր

Ապրիլ 02,2024 10:17

«Ազատություն». Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից առաջ մղվող՝ իբր հայկական կողմից էսկալացիային ուղղված ջանքերի վերաբերյալ պնդումներին, Միլլերն ընդգծել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել՝ սահմանին, ըստ առաքելության, հանգիստ է և զորքերի ու հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան՝ «չնայած այդ հայտարարություններին»:

«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է», – նշել է Միլլերը:

Մերի Թևոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել