Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծո բարդույթի» հատկանիշները

Ապրիլ 02,2024 10:00

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ իր գործունեությունը համեմատել է Քրիստոսի անցած ճանապարհի հետ, իսկ Սուրբ Հարության իր ուղերձում ակնարկել է իր «անբասիր» ընթացքը: (Այստեղից, ի դեպ, կարելի է ենթադրել, որ ՔՊ վարչության անդամները կատարում են 12 առաքյալների գործողությունները):

Որեւէ քաղաքական կամ պետական գործչի համեմատությունը հոգեւոր առաջնորդի (էլ չեմ ասում՝ Աստծո) հետ, մեղմ ասած, տեղին չէ ի սկզբանե: Այդ գործիչները, նույնիսկ լավագույն մտադրությունների պարագայում, պարտադրված են լինել պրագմատիկ եւ ցինիկ, այսօր մի բան ասել, վաղը՝ ճիշտ հակառակը: Մանավանդ՝ երբ խոսքը պետության այնպիսի մի ղեկավարի մասին է, որի «գահակալության» օրոք զոհվել են հազարավոր հայրենակիցներ, իրենց տներից զրկվել են տասնյակ հազարավորները, իսկ պետության մի մասը զավթված է թշնամու կողմից: Մի ղեկավարի, որի իշխանության հիմքն է «նախկինների» հանդեպ ատելությունն ու թշնամանքը:

Սեփական անձը Աստծուն նմանեցնելը քաղաքական առումով, իհարկե, քննարկման առարկա չի կարող լինել: Բայց հոգեբանները, կարծում եմ, այստեղ անելիք ունեն:

Խոսքը, այսպես կոչված, «Աստծո բարդույթի» մասին է. որն առաջին անգամ նկարագրել է 20-րդ դարի սկզբին ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը, իսկ այնուհետեւ մանրամասն ուսումնասիրվել է հատկապես հոգեվերլուծական դպրոցի շրջանակներում:

Այդպիսի բարդույթով տառապող մարդու վարքն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, մեգալոմանիա (մեծության մոլորություն), բոլորի վրա իշխելու մոլուցք, սեփական անձի մասին տեղեկություններին չափազանցված նշանակություն տալը (օրինակ, երբ երկրի առաջին դեմքը ժամեր է անցկացնում սոցցանցերում՝ իր մասին բացասական կարծիքներ «որսալու» եւ դրանց հիման վրա քրեական հետապնդումներ կազմակերպելու նպատակով): Եվս մի կարեւոր հատկանիշ. այդ բարդույթն ունեցող անձը ոչ մի պարագայում չի ընդունում իր սխալները՝ ի հեճուկս անհերքելի ապացույցների:

Այդ հոգեբանական բարդույթը մասնագետները երբեմն անվանում են «կոմպենսացված նարցիսիզմ»: Բանն այն է, որ անձը հիացմունք է տենչում՝ ամոթի, սեփական ոչնչության զգացումը ճնշելու համար:

Ենթադրում եմ, որ նման բարդույթն այս կամ այն չափով կարելի է նկատել ցանկացած մարդու մոտ, որը ձգտում է իշխանության: Պարզապես ոմանց դեպքում դա ձեռք է բերում պաթոլոգիկ բնույթ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ֆոտոշոփն արված է 2018 թվականին՝ Փաշինյանի կողմնակիցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Այսօր կարդում եմ ոմն Բենիամինի հոդված,որը տեղադրված է “առավոտ”ի էջում։Շատ սովորական ,միջին պարապության տաքսու վարորդի վերլուծություն է’ առանց որևէ հղումների,կոնսպիրոլոգիայի մեծ չափաբաժնով,ամբողջովին միակողմանի, (եթե դա կարելի է կողմ անվանել) և իհարկե,շատ մեծ ինքնավստահությամբ։
    Հոդվածում նշված էր,որ պարոն Բենիամինը’ քաղաքագետ է։
    Ես չեմ հասկանում թե այս մարդուն ով է նշանակել քաղաքագետ։
    Էս մարդն ինքն իրեն հռչակել է քաղաքագետ։ Առավոտ օրաթերթը նույնպես նրան հռչակել է քաղաքագետ։
    Բենիամինը’ քաղաքագետ,Նիկոլը’ Հիսուս,Վահրամ Սահակյանը’դրամատուրգ,դերասան և ռեժիսոր, Հայկ Մարությանը’ դերասան,պրոդյուսեր,դեսանտնիկ,ինժիներ,ռեժիսոր,քաղաքական գործիչ, մեկ գյումրեցի մեկ Երևանցի,մեկ երեխաները ծնվել են Մարգարյան հիվանդանոցում,մեկ’արտերկրում։
    Մենք ապրում ենք շիզոֆրենիկների երկրում և գնալով խորացնում ենք մեր այս հիվանդությունը։

    • Ասֆալտին պառկեցված says:

      Այո, տարօրինակ ազգ ենք – նիկոլն իրեն հռչակում է Հիսուս, ԿԳԲ-ի գործակալ Օմեգա Արարատն իրեն հռչակում է ռուսաֆոբ, “Հայ” անունով մեկնաբանողն իրեն հռչակում է հայ և այսպես շարունակ …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930