Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտին է մոտենում մարտի 5-ից ապրիլի 5-ը տեղի ունեցող «AMADEE-24» Մարսի գիտահետազոտական նախագիծը, որի կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։
Մարտի 12-ին տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով գիտափորձեր իրականացնելու նպատակով 6 անալոգային տիեզերագնացները մեկուսացան Արարատի մարզում գտնվող «Մարսյան կայանում»՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին։
Ապրիլի 5-ին Արարատի մարզում գտնվող «Մարսյան կայանում» տեղի կունենա առաքելության ամփոփիչ միջոցառումը, անալոգային տիեզերագնացները դուրս կգան մեկուսացումից, շրջայց կկատարեն «Մարսյան կայանի» տարածքում։
Կարդացեք նաև
ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեղում լուսաբանել և հարցազրույցներ կազմակերպել միջոցառման կազմակերպպիչների, «Genes4Mars» գիտափորձի ղեկավար Արսեն Առաքելյանի, «SAMPLE» գիտափորձի թիմի, ինչպես նաև անալոգային տիեզերագնացների հետ, ականատես լինել ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։ Անալոգային տիեզերագնացների հետ հարցազրույցներնի իրականացումը հնարավոր կլինի միայն ժամը 14։30-16։00։
«AMADEE-24» առաքելության ամփոփիչ միջոցառմանը հավատարմագրվելու համար խնդրում ենք լրացնել ձևաթուղթը։
Կից հղումով կարող եք տեսնել պրես պանակը, օրակարգը և միջոցառման անցկացման վայրի կոորդինատները, լուսաբանման համար նախատեսված հատուկ կանոնակարգը, ինչպես նաև «AMADEE-24» Մարսի անալոգային առաքելության տեղեկատվական դաշտում հաճախ կիրառվող հասկացություններն իրենց բացատրություններով։
Պանակում կցված է նաև «Ավստրիական տիեզերական ֆորումի» բոլոր միջոցառումներին մասնակցության անհրաժեշտ հատուկ փաստաթուղթ, որը, ըստ հաստատված կանոնակարգի, պետք է ծանոթանան և ստորագրեն միջոցառման բոլոր մասնակիցները։ Խնդրում ենք ծանոթանալ փաստաթղթին՝ միջոցառման օրը տեղում ստորագրելու համար։ Միջոցառմանը ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով։
Առաքելության լուսանկարները հասանելի են «Ավստրիական տիեզերական ֆորումի» պաշտոնական կայքում՝ կից հղումով։ Յուրաքանչյուր պանակի առաջին ֆայլում կարող եք տեսնել հեղինակային իրավունքի պահպանման կանոնները՝ (ներառյալ նկարների նկարագրությունը և copyright-ը), որոնք կարող են տարբերվել յուրաքանչյուր նկարի և հոլովակի համար։ Խնդրում ենք պահպանել դրանցից յուրաքանչյուրի հեղինակային իրավունքները, անգամ եթե դրանք վերցված են 2-րդ և 3-րդ աղբյուրներից։