Aravot.am-ի տեղեկություններով՝ 2024 թվականի մարտ ամսին Երեւանի մի քաղաքացի ահազանգել է ՄԻՊ թեժ գիծ՝ հայտնելով, թե Երեւանի բնակիչ Հ.Մ-ն պարբերաբար բռնության է ենթարկում 11-ամյա դստերը:
Ըստ այդ ահազանգի՝ Հ.Մ.-ն երեխայի մազերից բռնելով՝ գլուխը պատին է հարվածում, գրտնակով ծեծի է ենթարկում: Ընտանիքում բռնության կանխարգելման բաժնի (ԸԲԿԲ) ծառայողները պարզել են, որ Հ.Մ-ն դպրոցում վատ վարքագիծ դրսևորելու համար է դստերը հարվածել:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ չկա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ