«Սպուտնիկ Արմենիա». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Պալասը մահացել է ՏԻՄ ընտրություններում հաղթանակի բուռն տոնակատարությունների ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով:
IHA գործակալության տվյալներով ՝ ևս 8 մարդ հոսպիտալացվել է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվեց ՏԻՄ ընտրություններում:
Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում: