«Ազատություն» ռ/կ. Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Lավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, որոնց անդրադարձել են մեկ ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական հավաքի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Լավրովը և Ֆիդանը մասնավորապես խոսել են Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում` տարածաշրջանային ձևաչափով «3+3» հարթակի գործարկման մասին:
Անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական համագործակցության որոշակի ուղղություններին և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին