Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած զինծառայողների ծնողների մեծ մասն այսօր Փաշինյանի հետ հանդիպումից դժգոհ էին

Ապրիլ 01,2024 19:44

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մոտ երկու ժամ տեւած հանդիպումից ծնողների մեծ մասը դժգոհ էին։ Նրանք հրաժարվում էին հանդիպումից մանրամասներ հայտնել լրագրողներին։

Ծնողներից մեկն Aravot․am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ անհետ կորածների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնում են, էլի կշարունակեն բարձրաձայնել։ Նա եւս այլ մանրամասներ հանդիպումից չփոխանցեց։

«Մենք մեր էրեխեքին ենք ուզում, ուրիշ բան չունենք ասելու։ 20-25 հոգով հանդիպման էինք, ոչ մի հուսադրող  բան չլսեցինք»,-ասաց ծնողներից մեկը։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը եւս լրագրողներին մանրամասներ չփոխանցեց հանդիպումից։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930