Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Կասկադում ժելեած մազերով կապուչինո խմող գյադեք, Տավուշի բնակավայրերը հանձնելուց հետո այլեւս չեք կարողանալու կապուչինո խմել»

Ապրիլ 01,2024 18:30

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենածանր օրերը: «Օրերի ընթացքում շատ մեծ ու շատ հավանական է լայնամասշտաբ պատերազմը, ինչի մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար: Իսկ ո՞վ է մեղավորը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի սուվերեն տարածքին պատերազմով՝ Արցախի խնդիրը այլեւս լուծելուց հետո: Միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:

Բոլոր միջազգային ճգնաժամային կենտրոնները առաջիկա օրերին կանխատեսում են լայնամասշտաբ պատերազմ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը առաջին փուլում Ադրբեջանին կհանձնի Տավուշի չորս բնակավայրերը: Եվ ինչպես մի ամիս առաջ ասաց Ադրբեջանի վարչապետը, դրանից հետո կգա մյուս բնակավայրերի հարցը:

Մարդիկ իմացեք, որ Տավուշից հետո գալու է Սյունիքը: Հետո Ալիեւը հասնելու է Վայոց Ձորը եւ այդպես շարունակ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանն ափսոսանքով արձանագրելով, որ ժողովրդի մի մասի համար առաջնայինը սոցիալական խնդիրներն են, փորձեց նաեւ նրանց պարզ լեզվով բացատրել, թե ինչ է լինելու Տավուշի տարածքները հանձնելու պարագայում: «Հայաստան մտնող բոլոր ենթակառուցվածքները՝ հիմնական գազամուղը, ուղղակիորեն անցնելու է ադրբեջանական տիրապետության, ադրբեջանական սնայպերի նշանառության տակ: Իսկ դա նշանակելու է, որ ինչ իրականացրեց Ադրբեջանը Արցախում՝ կտրելով գազը եւ 10 ամիս Արցախը մատնելով բլոկադայի, սովի, ցրտահարության, երբ անգամ Ստեփանակերտի ծննդատանը գազ չկար ու փոքր բալոններով նավթ էին հայթայթում, որպեսզի ծննդկանները չսառչեին ու չմահանային, նույնը լինելու է Հայաստանում:

Իսկ տրուսիկ-մայկա գողացող տիլի Գագոն, որ հայտարարեց, թե թող գազ չլինի, աթար կվառենք, եթե իրենց բոլոր աթարներին էլ վառեն, միեւնույն է, դա նշանակելու է սպանել Հայաստանի տնտեսությունը:

Այդ բնակավայրերը հանձնելուց հետո եկող նոյեմբերից Ադրբեջանը ամեն օր փակելու է Հայաստան մտնող գազամուղը, ինչով փլվելու է Հայաստանի ամբողջ տնտեսությունը, որի հիմնական բազան գազով աշխատող ձեռնարկություններն են:

Ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվելու նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին, ինչը նշանակում է սով, սառնամանիք հենց Երեւանում: Այնպես որ, Կասկադում ժելեած մազերով կապուչինո խմող գյադփք, այլեւս չեք կարողանալու կապուչինո խմել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930