Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը իշխող ուժին մեղադրում է Բիթլիսում և Շըրնաքում ընտրակեղծիքի մեջ

Ապրիլ 01,2024 17:13

Ermenihaber.  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM) Twitter-ում գրառում է կատարել Բիթլիս և Շըրնաք նահանգներում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

Մասնավորապես նշվում է, որ իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ փորձում է հասնել այն արդյունքներին, որին չկարողացավ հասնել Շըրնաքում ընտրողների, քվեատուփերի կեղծման, ընտրողների և ընտրատեղամասերի աշխատողների վրա հարձակմամբ, նահանգային  համանախագահների և հարյուրավոր մարդկանց ձերբակալելու և նահանգի շենքը շրջափակելու միջոցով։

Իշխող կուսակցությունը նույն կերպ քվեատուփի արդյունքները փոխելով փորձում է հերթական անգամ յուրացնել ժողովրդի կամքը։ Ընտրատեղամասի աշխատակիցները և փաստաբանները, ովքեր առարկում են, բերման են ենթարկվում։

Գրառման մեջ նաև նշվել է․ «Ամիսներ շարունակ իշխանություններին զգուշացնում ենք, որ հեղաշրջում անելով ձեզ չի հաջողվի յուրացնել ժողովրդի կամքը և չեք կարողանա փոխել ելքը։ Մենք շարունակելու ենք պաշտպանել ժողովրդի հաղթանակները բոլոր հանգամանքներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930