Այսօր ՀՀ Ազգային ժողովում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրելյանը հյուրընկալել է ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին։
Հանդիպման սկզբում միության նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին ֆոն Յոդեն-Ֆորջիին հրավերն ընդունելու և Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ինստիտուտի և անձամբ իր կողմից կատարված մեծ աշխատանքի համար։
Վ․ Գաբրիելյանը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը և դրա հետևանքները, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նպատակներն ու ծրագրերը, կարևորել միջազգային հանրության կողմից հարյուր հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության սատար կանգնելը, ինչպես նաև շեշտադրել ցեղասպանությունների միջազգային հետաքննման մեխանիզմների գոյության հրամայականը։
Տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջինն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական մոտեցումները և ընդգծել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ տանելու գործում՝ վերահաստատելով ինստիտուտի նվիրվածությունը և պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերեցինք Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության միջև համագործակցության վերաբերյալ։
Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ