Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսել եմ աշխարհին ուրիշ ձեւ նայել…Մարդկանց մեծ մասը մենակ իրենց մասին են մտածում». 9-ամյա Կարեն Կուտոյանը՝ Աստծո պատվիրանների ու հավատի մասին

Ապրիլ 01,2024 16:29

«Առաջ, երբ ինչ-որ մեկին էի տեսնում, որ օգնության կարիք ուներ, չէի օգնում: Հիմա, որ եկել եմ «Հայորդյաց տուն», հասկացել եմ, որ մարդուն պետք է օգնել»,- «Արաբկիրի Հայորդյաց տանը» Aravot.am-ի հետ զրույցում ասաց 9-ամյա Կարեն Կուտոյանը:

Երբ նրան հարցրեցինք՝ ի՞նչ պետք է անել՝ Աստծուն ավելի մոտ գտնվելու համար, պատասխանեց. «Ինչ որ դու մտածում ես ճիշտ է, բացի Աստծո պատվիրաններից, պետք է անել»:

Կարեն Կուտոյանին դուր չի գալիս, որ հիմա մարդիկ հեռացել են Աստծուց, սկսել են չհավատալ. «Լիքը մարդկանց մեկ ա: Լիքը մարդիկ կան, որ ընենց բաներ են անում, որն աններելի է: Ըտենց բան չի կարելի անել»: Թե ինչն է աններելի մեղք, երեխան այսպես բացատրեց. «Ասենք թե ինքը գիտի, որ եթե դա անի, մարդու հետ կարող է շատ վատ բան լինի, բայց ինքը մեկ ա՝ անում ա, որովհետեւ գիտի, որ դա մենակ իր օգտին է լինելու: Մարդկանց մեծ մասը մենակ իրենց մասին են մտածում»:

Հարցին՝ բա ո՞նց անենք, որ փոխենք իրավիճակը՝ նա պատասխանեց. «Էդ ամեն մարդ պետք է ինքը իր մեջ ուզենա, որ կարողանա փոխվի: Առաջին հերթին մարդը պետք է ուզենա իրեն փոխի»:

Կարդացեք նաև

Հարցրեցինք՝ ուզո՞ւմ ես դառնալ հոգեւորական՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասեմ՝ չէ, բայց ես կհետեւեմ կանոններին, վատ բաներ չեմ անի»:

Նա ասաց, որ ինչ հաճախում է «Հայորդյաց տուն», սկսել է ուրիշ ձեւ մտածել ու աշխարհին ուրիշ ձեւ նայել. «Էն ժամանակ, որ նայում էի մարդուն, առաջին հերթին տեսնում էի՝ հա, լավ տղա ա ու վսյո, մենակ իրեն նայելով էի հասկանում, իսկ հիմա ինչ-որ բաներ եմ հարցնում, հետո եզրակացություն կազմում էդ մարդու մասին»: Այսպես Կարենը բացատրում էր աստվածաշնչյան պատվիրանը՝ մի՛ դատիր, որ չդատվես:

Հարցրեցինք՝ ի՞նչ խորհուրդ կտաս անել, որ քեզ նման պահենք Աստծո պատվիրանները՝ չդատենք մարդկանց, ներենք, չդավաճանենք, չշնանանք՝ նա պատասխանեց. «Պետք ա դուք ուզենաք, որ չանեք: Մարդ պետք է ուզենա, որ չանի, էլի: Գողություն է անում՝ իր ուզելով է: Հիմա, որպեսզի ինքը վատ բան չանի, պետք է ուզի, որ չանի: Ես չեմ կարող օգնել, որովհետեւ ես դեռ պուճուր եմ ու լիքը բաներ չեմ հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930