Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի խոցելի խմբերին ինտեգրենք հասարակություն, ցույց տանք իրենց արարելու ներուժը». 3-րդ անգամ անցկացվեց «Զատկական փառատոն»-ը

Ապրիլ 01,2024 13:49

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իրականացրեց «Զատկական փառատոն»-ը։ Այն իրականացվում է թվով 3-րդ անգամ: Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և հանդես եկան երաժշտական կատարումներով։

««Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ապահովում է անվճար գեղարվեստական կրթություն սոցիալապես անապահով, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Այսօր ժամանել են տարբեր մարզերի մեր խմբակների երեխաները։ Ներկայացնում են իրենց տարվա աշխատանքները»,- նշեց կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

Տնօրենի խոսքով՝ Զատկական փառատոնը կարևոր մշակութային  իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտելու իրենց կարողությունները, գտնել նոր ընկերներ և նպաստել ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը. «Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի խոցելի խմբերին ինտեգրենք հասարակություն, ցույց տանք իրենց արարելու ներուժը։ Անպայման իրականացնում ենք Զատիկին նվիրված փառատոն, քանի որ տոնը կարծես նոր կյանքի խորհրդանիշ լինի։

Հիշեցնենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930