ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն