Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական Պայմանագիրը» վարում է հակաեկեղեցական ու պառակտիչ քաղաքականություն կրոնական դաշտում, ներքաղաքական ոլորտում և արտաքին քաղաքականության ոլորտում

Ապրիլ 01,2024 12:46

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը աղանդ համարելուց առայժմ ձեռնպահ կմնամ, սակայն այն, որ ՔՊԿ վարում է հակաեկեղեցական ու պառակտիչ քաղաքականություն կրոնական դաշտում, ներքաղաքական ոլորտում և արտաքին քաղաքականության ոլորտում դա ավելի քան ակնհայտ է։ Ասածս փորձեմ հիմնավորել․

1․ Կրոնական դաշտում․

ա) Նրանց առաջնորդի կողմից Հիսուս Քրիստոսի մասին անտեղի խոսակցություններով բարեպաշտ ժողովրդի մոտ տարակուսանք ու գայթակղություն առաջացնելը,

բ) Հայ Առաքելական եկեղեցուն իր հարազատ ժողովրդից օտարելու նկրտումները,

գ) Տոնական օրերին օրվա խորհրդի հետ որևէ աղերս չունեցող ու քաղաքական գործչին ոչ պատշաճ կեցվածքով ու դեմքի արտահայտությամբ իրականացվող «սաղմոսերգությունները»,

դ) Որքան էլ, որ ասեն իբր հյուրերի Մայր Աթոռ այցելելը պետք է երկկողմ համաձայնեցվի, բոլորիս համար պարզ է, որ արտասահմանից հյուրաբար, աշխատանքային կամ պետական այցերով Հայաստան ժամանած պետական այրերը հենց Հայաստանյան կողմի դիտավորությամբ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին չեն այցելում։ Այստեղ հարցը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը չէ, ես հիշում եմ, որ Սուրբ Էջմիածին էին այցելում բոլոր պետական ու հասարակական գործիչները, ովքեր գալիս էին Հայաստան, այցելում էին նույնիսկ այն ժամանակ, երբ երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը հովվական այցելության մեջ էր գտնվում որևէ պետությունում։ Մայր Աթոռ այցելությունները հյուրերի օրակարգից հանելը քայլ չէ Գարեգին Բ Հայրապետի դեմ, դա արհամարհական քայլ է Հայ Առաքելական Եկեղեցու անսասան հեղինակության դեմ։

ե) Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելն ու Հայոց պատմության փոխարեն «Հայաստանի պատմություն» վտանգավոր եզրույթը շրջանառության մեջ դնելը։ Հաստատ գիտեմ, որ նրանց կողմից կատարված ինչ որ «աննախադեպ» բաներ չեմ նշել, դրա համար չեմ ուզում վերջակետ դնեմ․․․

2․ Ներքաղաքական ոլորտում․

ա) հայ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը,

բ) նախկինների ու ներկաների բաժանելը,

գ) զինանշանի, օրհներգի ու Արարատ սարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու արտահայտությունները,

դ) մեր Սուրբ նահատակների արյամբ գծված սահմանները պաշտպանելու համար բանակին ու ժողովրդին ոգեշնչելու փոխարեն՝ պատերազմով ահաբեկելու, դիմադրողականությունը թուլացնելու ու հուսահատության մատնելու փորձերը․․․

Գենադի Մնացականյան

2․ Արտաքին քաղաքականության ոլորտում․

Այս ոլորտում հայկական ու աբխազական այբուբենների տառերը բավական չեն թվարկելու նրանց պառակտիչ քայլերը, բայց ամենավտանգավորը մեր դաշնակից պետություններ Պարսկաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ կառուցողական վարքագիծ դրսևորելն ու այդպիսով հայ ժողովրդի անվտանգությունը թուլացնելն է։

Ասածներիս մեջ որևէ հորինված բան չկա, բոլորիս համար այս ամենը արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններ են։ Հետևաբար, որպես կանխարգելիչ քայլ․ կոչ եմ անում Հայ Առաքելական եկեղեցուն, խորհրդարանական ընդդիմությանը, «Միասին» և «Համահայկական ճակատ» շարժումներին, «Հայաքվե» նախաձեռնությանն ու բոլոր ազգային ուժերին ու առողջ քաղհասարակությանը, որպեսզի սահմանափակեն ՔՊԿ և մեզ համար ոչ բարյացակամ պետությունների կողմից արված զգայուն թեմաներով հայտարարությունները մեկնաբանելը, այսինքն, դրանց մասին քննարկումները պետք է կազմակերպել ու համապատասխան որոշումներ կայացնել նեղ շրջանակներում, չտալով դրանց հասարակական հնչեղություն, որպեսզի մեր քննադատությունները նրանց համար քարոզչության չվերածվեն, քանի որ նրանց նպատակը հենց այդ է, որ հայ ազգի ու Հայոց եկեղեցու համար զգայուն թեմաներով խոսույթներ շրջանառության մեջ դնեն, իսկ մենք դրանց մասին սկսենք խոսել, և երկրորդ ու ոչ ամենևին վերջին պատճառը նրանց չմեկնաբանելու համար այն է, որպեսզի նման թեմաների քննարկումներով ժողովրդի մտքերը չպղտորվեն ու ավելորդ անգամ սթրեսի չենթարկվեն։

 

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930