Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել

Ապրիլ 01,2024 10:57

Ermenihaber. Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին։

Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն, Գյորեջե, Դողլուք և Իլթաշ թաղապետերի հետ 1200 քվեի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել։

Պայմանավորվածություններն ամրագրվել են թղթի վրա, որում երևում են նաև նշված անձանց ստորագրությունները։

Նշվում է, որ 1200 քվեի դիմաց ԱԶԿ-ական թեկնածուն 2 մլն լիրա (թուրքական ազգային արժույթ) (ավելի քան 61000 դոլար) է վճարել  Հալըօյրեն թաղամասի իմամ (հոգևոր առաջնորդ իսլամում) Մահֆուզ Բիլգիչին։

Չնայած փաստաթղթի և նման լուրերի տարածմանը, Դողրուքի թաղապետը հերքում է տեղեկությունը։

«Տեղյակ չեմ։ Չգիտեմ, թե ով է արել։ Սրանք սուտ-մուտ բաներ են, սրանց մասին տեղեկություններ չունեմ։ Տեղյակ չեմ»,-ասել է նա։

Նույն թերթում հրապարակված մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Կարս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում գտնվող Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրք) անվան նախակրթարանում մի շարք ընտրողներ գրանցված են նույն հասցեում։

Մասնավորապես այնտեղ տեղակայված 5 քվեատուփի վրա առկա անվանացանկերում տեղ գտած մարդկանց անունների դիմաց նույն հասցեն է նշված։

Ընդգծվում է նաև, որ մեկ տան մեջ բնակվող 350 մարդուց և ոչ մեկն էլ Կարսի բնակիչ չէ։

«SoL»-ը վերոնշյալի մասին տեսահոլովակ է տեղադրել նաև X-ի (նախկին Twiter) իր էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930