Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապեր, բա որ Քրիստոսին քայլող հեղափոխական ես ընկալում, էդ ինչի՞ իր արարքներն էլ չես ընկալում. «ՉԻ»

Ապրիլ 01,2024 10:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»:

ՉԻ.- Չմեռանք, սա էլ տեսանք: Քրիստոսին սարքին հեղափոխական, էն էլ քայլող: Մի քիչ գնա, ՔՊ-ի կուսակցական դպրոցը Քրիստոսի անունով կդարձնեն, որպես իրենց գաղափարական առաջնորդ, ՔՊ-ն էլ կներկայացնեն որպես ոչ թե Քաղաքացիական, այլ Քրիստոսի Պայմանագիր: Դժվար թե Ադրբեջանում դրանից զայրանան, քանի որ Քրիստոսը ղարաբաղյան պատերազմին որևէ կերպ չի մասնակցել:

Ապեր, բա որ Քրիստոսին քայլող հեղափոխական ես ընկալում, էդ ինչի՞ իր արարքներն էլ չես ընկալում: Հիսուսին տարիներ շարունակ քննադատում էին, ինչ ասես, որ նրա հասցեին չէին ասում, վիրավորում, հայհոյում, տեսած կա՞ս, որ մեկին բռնել տա, կամ հայցով դիմի Հռոմեական կայսրության գլխավոր դատախազություն՝ իրեն զրպարտելու համար 30 արծաթ փոխհատուցում պահանջի:

Քեզ մեկը մի բան է ասում, սպեցնազով, մարտական ջոկատներով ցխում ես ասֆալտին, նետում բանտերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930