Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, հայ ժողովուրդը մազոխիստ է, որը գերագույն հաճույք է ստանում աղետներից, զոհերից, կորուստներից. «ՉԻ»

Ապրիլ 01,2024 09:05

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, «Առաջին լրատվականին» ասել է. «Սխալվում է պարոն Լավրովը: ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին»:

ՉԻ.- Լավ, Լավրովին մի կողմ թողնենք: Բայց ստացվում է, որ Արցախի կորուստը բավարարել է հայ ժողովրդի շահերին: Որովհետև ՀՀ իշխանության քաղաքականությունը հանգեցրել է Արցախի կորստին:

Պատերազմն էլ է բավարարել հայ ժողովրդի շահերին: Հայաստանի սահմանամերձ տարածքների կորուստն ու հանձնումը… դե, ՀՀ քաղաքացիները քնում, վեր էին կենում այդ երազանքից:

Ընդհանրապես, ըստ Անդ. Քոչարյանի, հայ ժողովուրդը մազոխիստ է, որը գերագույն հաճույք է ստանում աղետներից, զոհերից, կորուստներից, իրեն դուր է գալիս նվաստացած կարգավիճակը:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930